Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Քթի ջերմաստիճանը մատնում Է սուտ խոսող մարդուն. գիտնականներ

Քթի ջերմաստիճանը մատնում Է սուտ խոսող մարդուն. գիտնականներ

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրանադայի համալսարանի գիտնականները պարզել են, որ քթի ջերմաստիճանը մատնում Է սուտ խոսող մարդուն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Գիտափորձի ընթացքում դրա մի խումբ մասնակիցների առաջարկել են հեռախոսով խաբել իրենց մերձավորներին:

Կամավորներին հետեւել են ջերմացույցների օգնությամբ, սարքեր, որոնք թույլ են տալիս որոշել ջերմաստիճանի բաշխումը հետազոտության ենթարկվող մակերեւույթին: Ինֆրակարմիր պատկերների վրա նկատելի Է դարձել, որ երբ մարդը փորձել Է ստել, նրա քթի ջերմաստիճանը նվազել Է 1,2 աստիճանով, իսկ ճակատը տաքացել Է մոտավորապես մեկուկես աստիճանով: Գիտնական Էմիլիո Գոմեզ Միլանոյի խոսքով՝ ջերմաստիճանի անկման պատճառն այն անհանգստությունն Է, որն զգում Է այն մարդը, որը հարկադրված Է սուտ խոսել:

Բացի այդ, խաբելիս ուժեղանում Է մտավոր աշխատանքը, ինչը հանգեցնում Է ճակատի ջերմաստիճանի բարձրացման: Միլանոն նշել Է, որ արդյունքները հաստատվել են գիտափորձերի 80 տոկոսի դեպքում, ինչն այդ մեթոդը տասը տոկոսով ավելի ստույգ Է դարձնում ստի դետեկտորից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]