Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Նոյեմբերի 21-ին սպասվող իրադարձությունները

Նոյեմբերի 21-ին սպասվող իրադարձությունները

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այսօր՝ նոյեմբերի 21-ին, «Երևանի ՋԷԿ»-ում նախատեսված է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանի ասուլիսը:

ՀՀ ազգային ժողովում տեղի կունենա արտահերթ նիստ:

Այսօր ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կմեկնի Արագածոտնի մարզ:

Հայաստանում կանցկացվի  6-րդ ամենամյա Բիզնես ինովացիոն ֆորումը, որի առանցքում Հայաստանի արդիականացման ծրագիրն է: Ֆորումին ընդառաջ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը և «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի թիմի ղեկավար Մարիամ Բաբայանը կներկայացնեն մանրամասներ:

Այսօր Երևանում կնշվի Չինաստանի բարեփոխումների քաղաքականության 40 տարին:

Մեկնարկում է Հայաստանում աշխարհագրական նշումով գինիների համակարգ ստեղծելու և դրա լիիրավ կիրարկմանն ու զարգացմանն ուղղված աշխատաժողովը: Հայաստան է ժամանել ֆրանսիացի փորձագետներից կազմված խումբ:

Լրագրողների հետ կհանդիպի Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թևան Պողոսյանը: Նա կանդրադառնա հայաստանյան ներքաղաքական զարգացումներին:

Հայաստանի նկարիչների միությունում տեղի կունենա արվեստագետ Աշոտ Տաթևոսյանի «Արեւամարդը» /«SUNMAN»/ արտ-նախագծի երևանյան ցուցադրությունը: Աշոտ Տաթևոսյանը Հայաստանի և Ռուսաստանի նկարիչների և ճարտարապետների միության անդամ է:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում: Հետևեք մեզ նաև թվիթերում և ֆեյսբուքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]