Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Էր Ռիադը ժխտել Է Խաշկոջիի սպանության հետ գահաժառանգի առնչության վարկածը

Էր Ռիադը ժխտել Է Խաշկոջիի սպանության հետ գահաժառանգի առնչության վարկածը

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարությունում անհիմն են որակել լրագրող Ջամալ Խաշկոջիի սպանության հետ սաուդյան գահաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալմանի առնչության վերաբերյալ հայտարարությունները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք թագավորությունում գիտենք, որ գահաժառանգ արքայազնի հասցեին հնչող այդ մեղադրանքները ճշմարտացի հիմքեր չունեն: Եվ մենք կտրականապես հերքում ենք դրանք»,- ասել Է Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար Ադել ալ Ջուբեյրն «Աշ Շարք Ալ Աուսաթ» թերթում հրապարակված հարցազրույցում: «Սաուդյան Արաբիայի Թագավորության ղեկավարությունը, որը ներկայացված Է թագավորի եւ գահաժառանգ արքայազնի կողմից, կարմիր գիծն Է, եւ մենք թույլ չենք տա, որ որեւիցե մեկը փորձի վնասել նրանց»,- նշել Է նա:

Նախարարի խոսքը հնչել Է The Washington Post թերթում վերջերս տեղ գտած հրապարակման ֆոնին: Դրանում ասված Էր, որ, Կենտրոնական հետախուզական վարչության եզակացությունների համաձայն՝ լրագրող Խաշկոջիի սպանության համար պատասխանատու Է սաուդյան գահաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալմանը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]