Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Փարիզի կենտրոնն ամբողջությամբ հանձնելու են հետիոտներին

Փարիզի կենտրոնն ամբողջությամբ հանձնելու են հետիոտներին

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փարիզի քաղաքագլուխ Անն Իդալգոն ցանկանում Է քաղաքի պատմական կենտրոնն ամբողջությամբ տրամադրել հետիոտներին: Նա առաջարկում Է լրջորեն սահմանափակել կամ արգելել ավտոմեքենաների երթեւեկությունը Փարիզի չորս կենտրոնական օկրուգներում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Եվրո Պուլսը»:

Ըստ որում սահմանափակումների գործողության գոտու մեջ են հայտնվում գլխավոր տեսարժան վայրերը. ինչպիսիք են Ելիսեյան դաշտերը, Լուվրը եւ Փարիզի Աստվածամոր տաճարը: Այդ մտահղացումը կիրագործեն հաջորդ մունիցիպալ ընտրություններից հետո, որոնք տեղի կունենան 2020 թվականին: Մինչ այդ Փարիզում կշարունակեն գործել հանգստյան օրվա հետիոտնային գոտիները. պատմական կենտրոնի տարբեր մասերում կիրակի օրերին կսահմանափակեն ավտոմոբիլների երթեւեկությունը: 2018 թվականին նման փորձեր են կատարվել ամիսը մեկ անգամ, իսկ 2019 թվականին քաղաքապետարանը պլանավորում Է հանգստյան օրվա հետիոտնային գոտիներ սահմանել ամեն շաբաթ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]