Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Մահացել Է թատերական ռեժիսոր Էյմունտաս Նյակրոշյուսը

Մահացել Է թատերական ռեժիսոր Էյմունտաս Նյակրոշյուսը

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վինյուսում վախճանվել Է թատերական ռեժիսոր Էյմունտաս Նյակրոշյուսը: Նոյեմբերի 20-ին այս մասին Delfi պորտալին հայտնել Է նրա ազգական Արվիդաս Նյակրոշյուսը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ռեժիսորը մահացել Է իր 66-ամյակից մեկ օր առաջ Վիլնյուսի համալսարանի հիվանդանոցում: Նշվում Է, որ Նյակրոշյուսն ուղեւորությունից Լիտվայի մայրաքաղաք Է վերադարձել ու հանկարծակի վատ Է զգացել իրեն: Մահվան ստույգ պատճառը չեն հայտնում:

Էյմունտաս Նյակրոշյուսը ծնվել Է 1952 թվականի նոյեմբերի 21-ին: Նա 1978 թվականին ավարտել Է Ռուսաստանի Թատերական արվեստի ինստիտուտը, ծառայել Է Լիտվայի թատրոններում: Ռեժիսորն ավելի քան երեսուն դրամատիկական եւ օպերային ներկայացումներ Է բեմադրել Լիտվայում եւ արտասահմանում: Նյակրոշյուսը Ստանիսլավսկու, «Ոսկե դիմակի» մրցանակների, Եվրոպայի Թատրոնների միության մրցանակի եւ ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր Է: 1998 թվականից Նյակրոշյուսը գլխավորում Էր Վիլնյուսի՝ իր հիմնած Meno fortas թատրոնը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]