Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Շվեդիայում պատմել են Սուրբ Ծննդյան տոնի առթիվ առավել մեծ ժողովրդականություն վայելող նվերի մասին

Շվեդիայում պատմել են Սուրբ Ծննդյան տոնի առթիվ առավել մեծ ժողովրդականություն վայելող նվերի մասին

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հին, ամբողջությամբ կամ մասնակիորեն վերամշակված գործվածքից պատրաստված հագուստն այս տարի կարող Է գլխավորել Սուրբ Ծննդյան առթիվ ամենից շատ գնվող նվերների ցուցակը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Ստոկհոլմի Մանրածախ առեւտրի ինստիտուտի (HUI) հաղորդագրության մեջ:

«2018 թվականի Սուրբ Ծննդյան նվերը հագուստն Է, որը պատրաստվել Է վերամշակված գործվածքից կամ հին հագուստից. այն արտացոլում Է շվեդ սպառողների հետաքրքրությունները նոր կայուն այլընտրանքների նկատմամբ եւ աճող անհանգստությունը՝ կլիմայի ու շրջակա միջավայրի առնչությամբ»,- մամուլի համար արված հաղորդագրության մեջ շվեդ փորձագետները պարզաբանում են Սուրբ Ծննդյան նվերի ընտրությունն այս տարի: Այն բանի շուրջ իրենց կանխատեսումներում, թե հատկապես որ ապրանքը Շվեդիայում կարող Է առավել մեծ ժողովրդականություն վայելել, փորձագետները ելնում են երեք չափանիշից՝ արդյոք շատ սպառողներ են ընթացիկ տարում հատուկ ուշադրություն դարձրել տվյալ ապրանքի վրա, այն արտացոլում Է արդյոք մեր ժամանակի միտումները եւ արդյոք վայելում Է գնորդների պահանջարկը:

Փորձագետները կարեւոր չափանիշ են համարում նաեւ իրենց սեփական զգացողությունները: Վերլուծաբաններն իրենց կանխատեսումներն ամեն տարի հրապարակում են 1988 թվականից եւ հաճախ բանավեճերի ու կատակների տեղիք են տալիս երկրում. երբեմն փորձագետները ճիշտ են կանխատեսում սպառողների տրամադրությունները, երբեմն դրանք այնքան Էլ չեն համընկնում: Անցյալ տարի մանրածախ առեւտրի վերլուծաբանները կանխատեսել Էին, որ Սուրբ Ծննդյան տոնին առավել շատ գնվող նվերը կդառնա Էլեկտրական հեծանիվը, իսկ մեկ տարի առաջ՝ VR վիրտուալ իրականության ակնոցը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]