Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   26 Մարտ

Հայաստանի և Իրանի հարաբերությունների մեջ որևէ փոփոխություն անելու անհրաժեշտություն չենք տեսնում. Նիկոլ Փաշինյան


ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը վստահ է, որ Իրանի հետ Հայաստանի հարաբերությունները պետք է շատ ինտենսիվ զարգանան և  լինեն փոխշահավետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ հանդիպմանը Փաշինյանն ասաց, որ Հայաստանն ու Իրանը հարևան երկրներ են, Իրանի հետ Հայաստանի հարաբերությունների մասին պատկերացումների մասին հայտարարվել է:

 «Դրանցում որևէ փոփոխություն անելու անհրաժեշտություն չենք տեսնում: Մենք պետք է հարաբերությունների լավ մակարդակը ոչ միայն պահպանենք, այլև հարաբերությունները փորձենք բարձրացնել նոր մակարդակի»,-ասաց վարչապետի պաշտոնակատարը՝ հավելելով, որ ներկայացվել են Հայաստանի շահերը, առաջնահերթությունները հայ-իրանական, հայ-վրացական հարաբերություններում:

Խոսելով Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցների մասին՝ Փաշինյանը հույս հայտնեց, որ ամերիկացի գործընկերներն ըմբռնմամբ են մոտենում մեր իրավիճակին և մեր քաղաքականությանը: «Մեզ համար շատ կարևոր է նաև Հայաստանի և Ամերիկայի միջև  հարաբերությունները լավ տեմպերով զարգացնելը, և ես ուրախ եմ, որ Միացյալ Նահանգների նախագահի վարչակազմի համար նույնպես Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումը մտնում է առաջնահերթությունների ցանկի մեջ»,-հավելեց նա:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ