Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Էր Ռիադը զենքի այլընտրական աղբյուրներ կփնտրի, եթե դաշնակիցները հրաժարվեն համագործակցելուց

Էր Ռիադը զենքի այլընտրական աղբյուրներ կփնտրի, եթե դաշնակիցները հրաժարվեն համագործակցելուց

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սաուդյան Արաբիան պատրաստ Է սպառազինությունների այլընտրական աղբյուրներ փնտրել՝ լրագրող Ջամալ Խաշկոջիի սպանության ֆոնին համագործակցությունից ավանդական մատակարարների հրաժարման պատճառով: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է թագավորության արտաքին գործերի նախարարության ղեկավար Աբդել ալ Ջուբեյրը նոյեմբերի 20-ին Asharq Al-Awsat թերթում հրապարակված հարցազրույցում:

«Մենք գերադասում ենք, որ սպառազինությունը գա դաշնակից պետություններից, քանի որ դա նրանց հետ ռազմավարական հարաբերությունների ծրագրի բաղկացուցիչ մասն Է, սակայն երկիրը եւ ժողովրդին պաշտպանելու հանձնառությունը պարտավորեցնում Է անհրաժեշտ սպառազինությունը փնտրել ցանկացած աղբյուրից»,- ասել Է նա: Ավելի վաղ Գերմանիայի կառավարությունը հայտարարել Է Սաուդյան Արաբիային սպառազինությունների մատակարարումների դադարեցման մասին՝ Խաշկոջիի գործի լույսով:

Էր Ռիադին զենքի վաճառքի դադարեցման առաջարկությամբ են հանդես եկել Հանրապետական եւ Դեմոկրատական կուսակցություններից ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատի մի շարք անդամներ: Այս համատեքստում ալ Ջուբեյրը մեկնաբանել Է Վաշինգտոնի եւ Բեռլինի որոշումը լրագրողի սպանության մեջ կասկածվողների դեմ պատժամիջոցների սահմանման մասին: «Բոլոր պատժամիջոցներն անհատական են, դրանք նպատակաուղղված չեն Սաուդյան Արաբիայի իշխանությունների կամ նրա տնտեսության դեմ»,- ընդգծել Է դիվանագետը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]