Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   12 Դեկտեմբեր

Քրեական գործերի ընթացքին տիրապետելը չի նշանակում միջամտել քննությանը. Նիկոլ Փաշինյան


ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում կոռուպցիոն կամ այլ գործերին տիրապետելը, տեղեկացված լինելը չի նշանակում քննության ընթացքին միջամտել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Բազմաթիվ քրեական գործեր քաղաքական հարցերով են ուղեկցվում: Այդ գործերի հետ կապված ինձ հարցեր են տալիս լրագրողները, միջազգային կազմակերպությունները, իրավապաշտպանները, հետևաբար պետք է ինֆորմացված լինեմ, որ կարողանամ պատասխանել: Քրեական գործերով օպերատիվ ուղեկցումն իրականացնում են Ազգային անվտանգությունը, Ոստիկանությունը, այս երկու մարմինն էլ ՀՀ վարչապետին ենթակա մարմիններ են: Հայտնի գաղտնալսման հետ կապված, երբ ներկայացնում էի, թե ինչ է տեղի ունեցել, նույնիսկ միջազգային շփումներում հարցեր էին տրվում, և ես չեմ կարող տեղեկատվությանը չտիրապետել:  Իհարկե, դա ամենևին չի նշանակում, թե ես գործերի քննությանը որևէ կերպ միջամտում եմ»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Մյուս կողմից՝ նա նշեց, որ պետք է հասկանալ՝ շատ գործերի քննությունը հնարավոր է դարձել այն պատճառով, որ ինքն է դարձել Հայաստանի վարչապետ:

«Եթե ես չլինեի, նախորդ վարչապետը շարունակեր պաշտոնավարեր, ապա այդ գործերից ոչ մեկը քննության չէր արժանանալու կամ արժանանալու էր այնպիսի քննության, ինչը մինչև հիմա եղել է»,-ավելացրեց Նիկոլ Փաշինյանը:

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ