Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Բասկետբոլի Հայաստանի առաջնությունում մեկնարկում են B դիվիզիոնի խաղերը  

Բասկետբոլի Հայաստանի առաջնությունում մեկնարկում են B դիվիզիոնի խաղերը

 

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեկնարկում են բասկետբոլի Հայաստանի կանոնավոր առաջնության երկրորդ`B դիվիզիոնի հանդիպումները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նոյեմբերի 24-ին կմեկնարկի Բ լիգայի կանոնավոր անդրանիկ առաջնությունը, որին կմասնակի 8 թիմ Հայաստանի տարբեր մարզերից, Երևանից:

Բ լիգան կանցկացվի շրջանաձև համակարգով՝ երկու շրջանով, այնուհետև առաջին և երկրորդ շրջանների արդյունքների հիման վրա տեղի կունենա չորս թիմերի մասնակցությամբ եզրափակիչ փուլ:

Բ լիգայի բոլոր հանդիպումները տեղի կունենան Երևանում:

Բ լիգային կմասնակցեն հետևյալ ութ թիմերը. «Թմկաբերդ» (Երևան), «Արագած 2» (Երևան), «Գյումրի» (Գյումրի), UCOM (Երևան), «Օրանժ ՊՖԱ» (Երևան), «Գրանդ սպորտ» (Երևան), «Վետերաններ» (Երևան) և «Հայք» (Երևան):

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]