Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

ՀԱՊԿ-ում կան շատ ավելի լուրջ հարցեր ու գլխավոր քարտուղարի հարցն առիթ է՝ դրանք քննարկելու. Փաշինյան

ՀԱՊԿ-ում կան շատ ավելի լուրջ հարցեր ու գլխավոր քարտուղարի հարցն առիթ է՝ դրանք 
քննարկելու. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի հարցը համարում է երկրորդական, քանզի ՀԱՊԿ-ում կան շատ ավելի լուրջ հարցեր ու գլխավոր քարտուղարի հարցն առիթ է՝ դրանք քննարկելու: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Կառավարությունում հրավիրված ասուլիսում պատասխանելով հարցին, թե որն է լինելու Հայաստանի քայլը, եթե ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը չպահպանվի, Նիկոլ Փաշինյանն ասաց. «Հույս ունեմ՝ բոլորս հասկանում ենք, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցն առնվազն գլխավոր հարցը չէ կամ այնքան էլ էական չէ: Այստեղ շատ ավելի գլոբալ և կարևոր հարցեր են քննարկվում: Խոսքը ՀԱՊԿ-ի նկատմամբ մեր ունեցած պարտավորությունների, վերջինիս կողմից մեր նկատմամբ ունեցած պարտավորությունների մասին է: Գլխավոր քարտուղարի պաշտոնը այս համատեքստում երկրորդական, երրորդական, նույնիսկ չորրորդական հարց է: Բայց ի վերջո այն հարցերը, որոնք երկար ժամանակ ունեցել ենք և որոնք նաև ես եմ բարձրացրել, չի նշանակում, որ հայտնվելով վարչապետի կարգավիճակում պետք է ասեմ, թե դրանք ես չեմ բարձրացրել»:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ պետք է հասկանալ այն, թե ինչ ենք հասկանում մենք՝ մեր անվտանգության երաշխիք ասելով, որքանով է ապահովվում մեր անվտանգությունը: «Պետք է հասկանանք նաև դաշնակիցների միջև փոխադարձ պարտավորությունները: Սա է կարևորը: Երկար տարիներ գլխավոր քարտուղարի պաշտոնում եղել է Հայաստանի մարդը, ի՞նչ է դա փոխել: Շատ ավելի կարևոր, խորքային և շատ ավելի շուրջ հարցեր կան, սա առիթ է, որ այդ հարցերի համակարգը հասկանանք, ինչը բացարձակապես քաղաքական ճաշակի հարց չէ, պետք է քննարկել Հայաստանի, Արցախի անվտանգությունը: Անհրաժեշտ է հասկանալ, այն, ինչ համարում ենք անվտանգության համակարգ, ի՞նչ ենք նկատի ունենում, ի՞նչ ակնկալիքներ ունենք այդ համակարգից և ի՞նչի է պատրաստ այդ համակարգը, կամ ի՞նչ ակնկալիքներ ունի համակարգը մեզնից, արդյոք դրանք պատրաստ ենք իրականացնել: Սրա մասին է խոսքը»,- նշեց Նիկոլ Փաշինյանը: 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]