1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Անկախ, ունիվերսալ հակակոռուպցիոն մարմին ունենալն անխուսափելի քայլ է

Անկախ, ունիվերսալ հակակոռուպցիոն մարմին ունենալն անխուսափելի քայլ է

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անկախ, ունիվերսալ հակակոռուպցիոն մարմին ունենալը անխուսափելի քայլ է, որը մենք պետք է անենք:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: «Ուրիշ բան, թե դա մենք ինչ ժամկետներում և ինչ արագությամբ պետք է անենք: Դրա հետ կապված՝ պետք է քննչական գործառույթների որոշակի վերաբախշում տեղի ունենա, որովհետև հիմա մենք մարմիններ ունենք, որոնք կոռուպցիայի դեմ պայքարով զբաղվում են: Երբ ունիվերսալ մարմինը ստեղծվի, այս մարմինները պե՞տք է շարունակեն գործել, թե ոչ: Անհրաժեշտ է նախ և առաջ այդ հարցերը լուծել»,-ասաց նա:

Հակակոռուպցիոն ռազմավարություն ունենալու հարցին անդրադառնալով՝ վարչապետի պաշտոնակատարն ասաց, որ հիմա էլ նման ռազմավարություն կա, և այդ մասին հստակ նշված է ռազմավարության մեջ: «Այդ ռազմավարության մեջ ամենակարևոր կոմպոնենտը, որը չկար, ունիվերսալ մարմնի ստեղծումն է, ինչը բանավեճերի տեղիք է տալիս: Իմ համոզմունքն այն է, որ մենք ունիվերսալ մարմին պետք է ունենանք»,-ասաց նա:

Փաշինյանը հիշեցրեց, որ իր ընտրության օրը ԱԺ ամբիոնից հայտարարել էր, որ պատգամավորներից մեկի հետ կապված գործ կա հարուցված: «Դրա հետ կապված պատասխան եկել է, բայց ոչ ամբողջ ծավալով: Մյուս կեսը դեռ ճանապարհին է: Ցավոք, այս գործընթացներն ու դրանց արագությունը ոչ միշտ են մեզանից կախված, և այդ հարցերի համատեքստում մենք պետք է հասկանանք, որ վեց ամիսը շատ քիչ է»,-հավելեց նա:

ՀՀ վարչապետի պաշտոնակատարը նշեց, որ պետական վերահսկողական ծառայությունը չարաշահումներ է բացահայտում, և մարդիկ, ովքեր թույլ են տվել այդ չարաշահումները, ընդունել են և հետ են վերադարձնում: «Դեպքեր կան, երբ մարդիկ պարտավորվում են մի քանի կտորով վճարել: Մեր նպատակը հո մարդկանց բանտերը գցելը չէ՞: Երբ  օրենսդրությունը թույլ է տալիս, որոշակի ժամանակահատված է սահմանվում, մարդիկ վերադարձնում են: Կարծում եմ, սա ճիշտ մոտեցում է: Հակառակ դեպքում կլինի, որ մենք ուզում ենք բանտերը լցնել»,-հավելեց Նիկոլ Փաշինյանը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]