Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Մեծ-մեծ խոսողներին պետք է այդ «տուշոնկաները» տալ, ասել՝ կեր և քարոզարշավն արա. Փաշինյանն անդրադարձավ ԶՈւ-ում տրամադրվող սննդի որակին

Մեծ-մեծ խոսողներին պետք է այդ «տուշոնկաները» տալ, ասել՝ կեր և քարոզարշավն 
արա. Փաշինյանն անդրադարձավ ԶՈւ-ում տրամադրվող սննդի որակին

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը զինված ուժերում տրամադրվող սննդի որակից գոհ չէ: Այդ մասին Փաշինյանն ասաց կառավարությունում լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

«Ես ինքս ուտելիքից գոհ չեմ, քանի անգամ գնացել եմ դիրքեր, ասել եմ, որ սարսափելի է: Այդ խնդրով զբաղվել ենք, զբաղվում ենք և պետք է զբաղվենք, բայց պետք է հասկանանք, որ մեկ օրում այդ ծավալի հարցերը չեն կարգավորվի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց վարչապետի պաշտոնակատարը՝ ավելացնելով, որ զինծառայողների  ներքնաշորերի հետ կապված մեխանիզմի փոփոխություն ևս իրականացվում է:

«Այո, այստեղ խնդիրներ ունենք: Եվ ոչ միայն այստեղ: Մարդիկ կան, ովքեր մեծ-մեծ խոսում են, պետք է նրանց այդ «տուշոնկաները» տալ, ասել՝ կեր և քարոզարշավն արա»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am