Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Բերա Իվանիշվիլին ցուցադրել Է հարսանիքի տեսանյութը

Բերա Իվանիշվիլին ցուցադրել Է հարսանիքի տեսանյութը

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրացի միլիարդատեր եւ Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի որդին՝ երաժիշտ Բերա Իվանիշվիլին, սոցցանցերի իր Էջերում հրապարակել Է տեսանյութ, որտեղ կարելի Է տեսնել, թե ինչպես Է անցել նրա հարսանիքը՝ հագուստները նախապատրաստալուց մինչեւ հարսանեկան տորթի կտրելը եւ վիթխարի հրավառությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

23-ամյա Բերայի եւ մոդել Նանուկա Գուդավաձեի պսակադրությունը տեղի Է ունեցել նոյեմբերի 11-ին Մցխեթ պատմական քաղաքի Սվետիցխովելի մայր տաճարում: Վրաստանի հասարակության մի մասին ցնցել Է հանդիսավոր իրադարձության մասշտաբը: Հարսանեկան տեսանյութում, որն ուղեկցվում Է Բերայի նոր երգով, հայտնվել են պսակադրության արարողության եւ բնության գրկում նորապսակների ֆոտոսեսիայի հանգուցային պահերը: «Սա ամենաերջանիկ օրն Է մեր կյանքում: Ես այս երգը գրել եմ իմ գեղեցկուհի կնոջ համար: Երաժշտությունը ինձ համար միշտ Էլ եղել Է իմ զգացմունքներն արտահայտելու լավագույն միջոցը: Եվ ահա ես դրանք ներդրել եմ այս երգի մեջ»,- գրել Է Բերան Instagram-ում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]