Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

ՀՀ կառավարության համար առաջնային է Գյումրիի աղետի գոտու վերականգնումը

ՀՀ կառավարության համար առաջնային է Գյումրիի աղետի գոտու վերականգնումը

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիի աղետի գոտու վերականգնումը Հայաստանի կառավարության համար առաջնային նշանակություն ունի: Նոյեմբերի 20-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: «Այսօր աղետի գոտու վերականգման առումով շատ ավելի կարևոր են թվում ներդրումային մի շարք ծրագրերը, որոնց շուրջ բանակցություններ են տեղի ունենում և որոնց մի մասն իրագործվում է: Եվ մենք հստակ նպատակադրված ենք, որպեսզի այդ ներդրումային ծրագրերը աշխատատեղեր ստեղծեն աղետի գոտում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Փաշինյանը:

Անդրադառնալով բնակարանաշինության, բնակարանի կարիք ունեցող ընտանիքների հետ կապված խնդիրներին՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատարը նկատեց, որ այդ բանավեճը երկար տարիներ շարունակվում է, բայց մի օր դրան պետք է վերջ դրվի: «Մենք պետք է հասկանանք, թե ի՞նչ ծավալներ են, այդ ծավալների ո՞ր մասն է պետության պարտավորությունը և ի՞նչ ժամկետներում է պետությունն այդ պարտավորությունը կատարելու»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նա հավելեց, որ տնաշինական մի շարք առաջարկներ կան, որոնք առաջարկում են, որպեսզի նոր տեխնոլոգիաներով նոր բնակարաններ կառուցվեն աղետի գոտում: «Դրանք գայթակղիչ ծրագրեր են, բայց մենք խնդիր ունենք գնահատել այդ նախագծերն էկոլոգիական առումով, իրականացվելիության առումով, եղանակային պայմաններին համապատասխանության առումով և այլն: Այնպես որ, այդ ուղղությամբ աշխատանքները շարունակվում են»,- եզրափակեց Փաշինյանը:

ՀՀ վարչապետի պաշտոնակատարը շեշտեց, որ իր ղեկավարած կառավարությունը հայտնվել է մի իրավիճակում, երբ իրենց վրա հարցերի և խնդիրների հեղեղ է գալիս: «Եվ մենք պետք է հիմա ուղղակի հանդարտ, առանց էմոցիաների, հասկանանք  այդ խնդիրները, առանձնացնենք հեղեղից, դասավորենք ըստ հերթականության և առանձին-առանձին լուծենք: Որովհետև, եթե որևէ մեկը նկատի ունի, որ մենք բոլոր խնդիրները միաժամանակ լուծելու ենք, այդպես չի կարող լինել: Մենք բոլոր խնդիրները լուծելու ենք հերթով»,- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]