Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Կանադայում թողարկել են ուղղահայաց թղթադրամներ՝ ռասիզմի դեմ մարտիկ-կնոջ պատկերով

Կանադայում թողարկել են ուղղահայաց թղթադրամներ՝ ռասիզմի դեմ մարտիկ-կնոջ պատկերով

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանադայում շրջանառության մեջ են դրվել 10 դոլար անվանական արժեքով եզակի ուղղահայաց թղթադրամներ՝ Վիոլա Դեսմոնդի (1914 – 1965)՝ Կանադայում առաջին կնոջ պատկերով, որը պայքարել Է հանուն երկրի թխամորթ բնակչության իրավունքների: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Կանադայի բանկի կայքում:

«Կանադայի բանկն այսօր (նոյեմբերի 19-ին) թողարկեց 10 դոլար անվանական արժեքով ուղղահայաց թղթադրամ՝ վրան հանուն սոցիալական արդարության պայքարի լեգենդ Վիոլա Դեսմոնդի պատկերով»,- նշված Է կայքում: Գերատեսչությոնում հավելել են, որ նոր թղթադրամը շրջանառության մեջ դնելու հանդիսավոր արարողությունը կայացել Է Վինիպեգում (Մանիտոբայի նահանգ) Կանադայի մարդու իրավունքների թանգարանում:

Կանադայի բանկում նշել են, որ երկրի բնակիչները կարող են «տասանոցը» տեսնել արդեն շատ շուտով՝ մեկ - երկու շաբաթվա ընթացքում: Ֆինանսների նախարար Ուիլյամ Մոռնոն ճշտել Է, որ Դեսմոնդի նկարը ժամանակի ընթացքում այդ անվանական արժեքով թղթադրամի վրա կփոխարինի Կանադայի առաջին վարչապետ սըր Ջոն Մակդոնալդին (1815 – 1891): Նրա դիմանկարը «կտեղափոխեն» ավելի բարձր արժեքի թղթադրամի վրա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am