Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Նիկոլ Փաշինյանն ամոթալի է համարում իր որդու զինծառայության հետ կապված կեղծ լուրերի հրապարակումը

Նիկոլ Փաշինյանն ամոթալի է համարում իր որդու զինծառայության հետ կապված կեղծ  լուրերի հրապարակումը

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու զինծառայությունից խուսափելու հետ կապված քրեական գործ է հարուցված, որն ընթացքի մեջ է: Այդ մասին կառավարությունում հրավիրված ասուլիսում ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով բարձրաստիճան պաշտոնյաների զավակների, մասնավորապես, Սուրիկ Խաչատրյանի որդու հետ զինծառայության մասին հարցին:

«Մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների որդիներ այս պահին ծառայում են բանակում, ներառյալ իմ որդին: Լուրեր էին տարածել, թե իմ որդու համար Ստեփանակերտում առանձնատուն է կառուցվում, իբր նա այնտեղ բնակվում է բնակարանում: Ամոթալի եմ համարում նման լուրերի հրապարակումը, որովհետև գիտեմ, որ այդ լուրերի հեղինակները գրում են բացարձակ ստի մասին: Ես էլ եմ ժամանակին ազատվել զինվորական ծառայությունից, դրա վերաբերյալ մանրամասն պարզաբանումներ եմ տվել: Դա տեղի է ունեցել 1991 թվականին ընդունված «Զինապարտության մասին» ՀՀ օրենքին համապատասխան, որովհետև երկու եղբայրների ծառայության պարագայում երրորդ եղբայրն ազատվում էր զինծառայությունից»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց վարչապետի պաշտոնակատարը

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ բարձրաստիճան պաշտոնյաների զավակների զինծառայությունից խուսափելու հետ կապված բոլոր դեպքերին չի տիրապետում: «Այնքան շատ բաներ կան ուսումնասիրելու, բոլոր դեպքերում իմ պատասխանը նույնն է, կոռուպցիայի դեմ կոմպրոմիս չի լինելու: Եղել են դեպքեր, երբ դիմել են տարկետում ստանալու համար, օրինակ՝ արվեստագետների կողմից: Նման դեպքեր վերջին շրջանում բարձրաստիճան պաշտոնյաների կողմից չեն եղել»,- ասաց կառավարության ղեկավարը:

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ իր որդին ծառայում է զորամասում, ապրում է սովորական շարքայինի կյանքով, 100 տոկոսով կատարում է բոլոր այն պարտականությունները, որոնք պետք է կատարի ՀՀ զինված ուժերի շարքայինը: «Ավելին, ընթացակարգերով նախատեսված էր, որ ինքը պետք է որոշակի ժամանակահատված ուսումնական զորամասում ծառայության տեղափոխվի, բայց ես խնդրել եմ, որ նա իր ծառայության վայրը չլքի, որովհետև հասկացել եմ, եթե բոլորի նման մի քանի ամսով գա Հայաստանում ծառայելու, ինչպիսի խոսակցություններ կլինեն»,- նշեց նա:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]