Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Արդյո՞ք համաձայն ենք ևս երկու Ռամիլ Սաֆարով վերադարձնելու Ադրբեջանին. Նիկոլ Փաշինյանը կհանդիպի Կարեն Ղազարյանի ծնողներին

Արդյո՞ք համաձայն ենք ևս երկու Ռամիլ Սաֆարով վերադարձնելու Ադրբեջանին. Նիկոլ 
Փաշինյանը կհանդիպի Կարեն Ղազարյանի ծնողներին

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է հանդիպել Ադրբեջանում գտնվող Բերդավան համայնքի բնակիչ Կարեն Ղազարյանի ընտանիքի անդամներին, ովքեր վերջին օրերին բողոքի ակցիաներ են իրականացնում՝ փակելով դեպի Վրաստանի սահման տանող ավտոճանապարհը:  

«Կարեն Ղազարյանի ծնողների դիմումը ստացել եմ, հանձնարարել եմ, որ այդ հանդիպումը կազմակերպեն: Կինս երկու անգամ այցելել է այդ ընտանիքին, երբեք էլ այդ հարցը մեր ուշադրությունից դուրս չի եղել: Սակայն նրանց ակցիան հարցեր առաջացրեց, թե ում դեմ էր ուղղված այն, եթե Ադրբեջանի իշխանությունների, ապա ինչո՞ւ է փակվում այդ ճանապարհը, որի փակումն ընդհանրապես Ադրբեջանի ռազմավարական նպատակներից մեկն էր: Եթե մեր դեմ էր ակցիան, թե ինչու բավարար ուշադրություն չենք դարձնում խնդրին, ապա հարց է ծագում, թե ինչու է այդ դեպքում վարչապետի կինը երկու անգամ այցելում նրանց: Եթե խոսքն այն մասին է, որ Հայաստանը պետք է ջանքեր գործադրի, ապա, այո, բայց արդյոք այդ գործընթացը պետք է համապատասխան լինի Հայաստանի շահերին: Սրանք հարցեր են, որոնք պարզ չեն: Նույն կարգավիճակում գտնվող տղա էլ ունենք Ադրբեջանում, ինչո՞ւ նրա համար ճանապարհներ չեն փակվում, որովհետև որբանոցի տղա՞ է, մենք ա՞յս տրամաբանությամբ ենք աշխատում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց վարչապետի պաշտոնակատարը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ շատ է խոսվում այն մասին, որ Ադրբեջանն առաջարկում է «բոլորը բոլորի դիմաց» փոխանակում: «Մենք պե՞տք է գնանք դրան: Արցախում գտնվող երկու ադրբեջանցիներից մեկը դատապարտվել է ցմահ, մյուսը՝ 20 տարով ազատազրկվել է, որովհետև նրանք երկու մարդ են սպանել և մեկ մարդու վիրավորել: Մենք համաձա՞յն ենք ևս երկու Ռամիլ Սաֆարով վերադարձնելու Ադրբեջանին»,- ասաց վարչապետի պաշտոնակատարը:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ հարգանքով է վերաբերվում Կարեն Ղազարյանի ծնողների անհանգստությանը, բայց հայ-վրացական ճանապարհը փակելն իր համար անհասկանալի է: «Որևէ մեկը մտածում է, որ ինչ-որ բան կարող էինք անել՝ չե՞նք արել. դա ճիշտ չէ: Ես կհանդիպեմ Կարեն Ղազարյանի ծնողներին և կխոսեմ անկեղծ մեր հայրենակիցների հետ»,- ասաց նա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]