Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ԿԺԴՀ-ն 10 պահակակետ Է պայթեցրել ապառազմականացված գոտում

ԿԺԴՀ-ն 10 պահակակետ Է պայթեցրել ապառազմականացված գոտում

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոյեմբերի 20-ին ԿԺԴՀ-ն Հարավային Կորեայի հետ սահմանի ապառազմականացված գոտում տեղակայված տասը ամրակետ Է ոչնչացրել որպես այն պայմանավորվածությունների բաղկացուցիչ մասը, որոնք վերաբերում են լարվածության նվազեցմանն ու պատահական բախումները կանխելու միջոցառումներին:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Կորեայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարությունը: «Հյուսիսային կողմը տասը պահակակետ Է պայթեցրել նոյեմբերի 20-ին ժամը 15:00-ին (Երեւանի ժամանակով ժամը 10:00-ին): Եվս մեկ կետ պահպանվել Է զբոսաշրջության նպատակներով»,-ասված Է հաղորդագրության մեջ: Ավելի վաղ ԿԺԴՀ-ն եւ Կորեայի Հանրապետությունը պայմանավորվել Էին 11-ական պահակակետ ոչնչացնել ապառազմականացված գոտու արեւմտյան մասում գտնվող Փանմունջոմ բնակավայրի շրջանում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]