Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Փաշինյանը խիստ կառուցողական է համարում ՌԴ-ի դիրքորոշումը ՀԱՊԿ-ում ստեղծված իրավիճակի շուրջ

Փաշինյանը խիստ կառուցողական է համարում ՌԴ-ի դիրքորոշումը ՀԱՊԿ-ում ստեղծված 
իրավիճակի շուրջ

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը խիստ կառուցողական է համարում Ռուսաստանի դիրքորոշումը՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության նոր գլխավոր քարտուղարի ընտրության հարցում ստեղծված պատմության մեջ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Նիկոլ Փաշինյանը նման կարծիք հայտնեց նոյեմբերի 20-ին լրագրողների հետ հանդիպման ընթացքում: «Ռուսաստանի դիրքորոշումն այս պատմության մեջ համարում եմ խիստ կառուցողական»,- ասաց Փաշինյանը:

Նոյեմբերի 2-ին Հայաստանի ներկայացուցիչ Յուրի Խաչատուրովն ազատվեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից, քանի որ նրան հետ կանչելու գործընթաց սկսելու հարցով ՀԱՊԿ անդամ մյուս երկրներին դիմել էր Հայաստանն այն բանից հետո, երբ Խաչատուրի նկատմամբ Մարտի 1-ի գործով քրեական գործ էր հարուցվել: Ակնկալվում  էր, որ ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղար կընտրվի նոյեմբերի 8-ին, ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստի ընթացքում, սակայն որոշում ընդունվեց խնդրին լուծում տալ դեկտեմբերի 6-ին կայանալիք նիստի ընթացքում: Դրանից հետո Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հայտարարեց, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում պետք է ընտրվի Բելառուսի թեկնածուն,՝ չնայած այն հանգամանքին, որ այդ պաշտոնը զբաղեցնելու իրավունքը մինչև 2020թ. պատկանում է Հայաստանին: Իսկ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ընդունեց Բելառուսում Ադրբեջանի դեսպանին և նրան ներկայացրեց ՀԱՊԿ խորհրդի դռնփակ նիստի ընթացքում քննարկված հարցերի մանրամասները: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարել է, որ պարզաբանում է պահանջելու թե Բելառուսի նախագահից՝ դռնփակ նիստի մանրամասները Ադրբեջանի դեսպանին ներկայացնելու համար, թե Ղազախստանի նախագահից՝ պայմանավորվածություններին հակասող հայտարարություն անելու համար:  

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]