1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Իվանկա Թրամփն անձնական փոստն օգտագործել Է ծառայողական գրագրության համար. The Washington Post

Իվանկա Թրամփն անձնական փոստն օգտագործել Է ծառայողական գրագրության համար. The Washington Post

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի դուստրն ու խորհրդականը՝ Իվանկա Թրամփը, երկար ժամանակ անձնական Էլեկտրոնային փոստն օգտագործել Է ամերիկյան կառավարության անդամների եւ Սպիտակ տան աշխատողների հետ ծառայողական գրագրության համար՝ խախտելով կանոնակարգը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 19-ին գրել Է The Washington Post թերթը՝ վկայակոչելով վարչակազմի աղբյուրներ:

Նրանց տվյալներով՝ 2017 թվականի մեծ մասի ընթացքում Իվանկան փոստի օգնությամբ, որը գրանցված Է իր ամուսնու՝ Ջարեդ Քուշների հետ ընդհանուր դոմենում, քննարկել Է Սպիտակ տանն իր աշխատանքի հետ կապված հարցեր: Թերթը, հղում անելով իրադրությանը ծանոթ անձանց, նշում Է, որ Իվանկայի օգնականները ցնցված Էին՝ իմանալով, թե պետության ղեկավարի դուստրն ինչ չափերով Է անձնական փոստից օգտվել աշխատանքային համատեքստում:

Իվանկայի իրավախորհրդատու Փիթեր Միրիջանյանը հայտարարել Է, որ նա, իրոք, անձնական փոստն օգտագործել Է ծառայողական նամակների փոխանակման համար, սակայն դա կանոնավոր բնույթ չի կրել եւ տեղի Է ունեցել այնքան ժամանակ, քանի դեռ նա չի ծանուցվել գործող կանոնակարգի մասին, նշում Է The Washington Post-ը: Այս հարցն առանձնակի ուշադրություն Է գրավում, քանի որ ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի կողմից անձնական փոստի օգտագործման հետ կապված սկանդալն Էր Թրամփի գլխավոր «հաղթաթղթերից» մեկը 2016 թվականի նախընտրական արշավում, որը, դիտորդների կարծիքով, թույլ տվեց նրան ի վերջո Քլինթոնից առաջ անցնել նախագահական աթոռի համար մրցավազքում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]