1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Nissan-ի ղեկավար Կառլոս Գոնին մինչեւ 10 տարվա բանտարկություն Է սպառնում. Kyodo

Nissan-ի ղեկավար Կառլոս Գոնին մինչեւ 10 տարվա բանտարկություն Է սպառնում. Kyodo

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի Nissan ավտոկոնցեռնի ղեկավար Կառլոս Գոնին, որին նոյեմբերի 19-ին կալանավորել են խարդախության կասկածանքով, մինչեւ 10 տարվա բանտարկություն եւ մինչեւ 10 միլիոն իեն (գրեթե 89 հազար դոլար) տուգանք Է սպառնում: Նոյեմբերի 20-ին այս մասին հայտնել Է Kyodo գործակալությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Գործակալության տվյալներով՝ Nissan-ն արդեն քննչական մարմինների հետ հանցանքի խոստովանության համաձայնագիր Է կնքել: Նա նաեւ դատախազության հետ լիակատար համագործակցության երաշխիքներ Է տվել: Տոկիոյում չեն բացառում, որ դա կարող Է մեղմացնել կալանավորվածի վիճակը: 64-ամյա Գոնը եւ Nissan-ի տնօրենների խորհրդի՝ նրա շատ մտերիմ անդամ Գրեգ Քելլին նոյեմբերի 19-ին Տոկիոյի դատախազության քննիչների կողմից կալանավորվել են Ճապոնիայի ֆինանսական օրենսդրության խախտման կասկածանքով: Պնդվում Է, որ հինգ տարվա ընթացքում Կառլոս Գոնը Nissan-ից 10 միլիարդ իեն (գրեթե 89 միլիոն դոլար) Է ստացել որպես վարձատրություն:

Ըստ որում հարկերի վճարման համար նա մոտավորապես կիսով չափ պակաս Է հայտարարագրել: Սպասվում Է, որ Գոնը Nissan-ի տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնից պաշտոնապես կազատվի նոյեմբերի 22-ին: Ինչպես հայտնել Է Kypdo-ն, ձեռնարկիչը նաեւ անվճար Էլիտար կեցավայրեր Է օգտագործել Նիդեռլանդներում եւ երեք այլ երկրներում, որոնք գնվել եւ սպասարկվել են Nissan-ի միջոցներով: Հետաքննությունը կարծում Է, որ այդ արտոնությունների ստացումը նույնպես պետք Է հայտարարագրված լիներ:

Ֆրանսիայի քաղաքացի Կառլոս Գոնն առայժմ պաշտոնապես գլխավորում Է Nissan-ի, Ֆրանսիայի Renault-ի եւ Ճապոնիայի Mitsubishi Motors-ի եռակողմ դաշինքը, որն աշխարհում առաջին տեղում Է ավտոմոբիլների իրացման ծավալով: 2018 թվականի առաջին վեց ամսում այն ամբողջ աշխարհում 5,54 միլիոն ավտոմոբիլ Է վաճառել: Nissan-ի բաժնետոմսերի արժեքը մինչեւ վերջին գրեթե 2,5 տարվա նվազագույն մակարդակ Է ընկել ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Կառլոս Գոնի կալանավորումից հետո: Nissan-ի արժեթղթերի գինն ընկել Է 5,4 տոկոսով, իսկ դաշինքի գծով նրա գործընկերոջ՝ Mitsubishi Motors-ինը՝ 7,4 տոկոսով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]