Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Մարտ

Փաշինյանն ակնկալում է, որ Ամուլսարի ծրագրի հարցում հնարավոր կլինի մինչև գարուն որոշում կայացնել


ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ակնկալում է, որ Ամուլսարի ներդրումային ծրագրի հարցում հնարավոր կլինի մինչև գարուն փաստերի վրա հիմնված որոշում կայացնել: Վարչապետի պաշտոնակատարն այդ մասին ասաց հրավիրված ասուլիսում:

«Միջազգային հեղինակավոր փորձագետներն այսօր ասում են, որ այն շեշտադրումները, որոնք անում ենք այդ ծրագրի հետ կապված՝ լեգիտիմ են: Գիտեք, որ քրեական գործ է հարուցված Ամուլսարի ծրագրի շրջանակում և դրա ամենակարևոր հանգրվանը լինելու է միջազգային փորձաքննությունը՝ ամենահեղինակավոր կազմակերպության կողմից: Մենք պետբյուջեից միջոցներ չենք խնայելու, որպեսզի այդ հարցերի պատասխանները ստանալու համար: Այդ փորձաքննությունը լինելու է ուղեցույց ՀՀ կառավարության համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով, եթե վտանգ լինի Սևանի և Ջերմուկի ջրերի վրա, ապա նախագիծը չի իրականացվի, եթե ոչ՝ ապա ծրագիրը կյանքի կկոչվի: «Ասել եմ, որ իմ վարչապետության պարագայում ծրագիրը չէր իրականացվի, բայց մենք կրում ենք նախորդ կառավարության ստանձնած պարտավորությունները և գնում ենք այդ ուղղությամբ»,- ասաց նա:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ