Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Սաուդյան Արաբիայի արքայազնին ցանկանում են զրկել գահակալումից Խաշկոջիի գործի պատճառով. Reuters

Սաուդյան Արաբիայի արքայազնին ցանկանում են զրկել գահակալումից Խաշկոջիի գործի պատճառով. Reuters

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սաուդյան Արաբիայի թագավորական ընտանիքի անդամները դեմ են արտահայտվել այն բանին, որ արքայազն Մուհամեդ բեն Սալման ալ Սաուդը ժառանգի գահը՝ կապված լրագրող Ջամալ Խաշկոջիի սպանությանը նրա մեղսակցության մեղադրանքների հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 20-ին հայտնել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով թագավորական արքունիքին մոտ կանգնած երեք աղբյուր:

Նրանց տվյալներով՝ տասնյակ արքայազններ եւ հորեղբորորդիներ պատրաստվում են խոչընդոտել արքայազնի գահակալմանը: Նրանք դա չեն անի, քանի դեռ ողջ Է նրա հայրը՝ 82-ամյա Սալման բեն Աբդել Ազիզ ալ Սաուդ թագավորը: Ինչպես ասել Է աղբյուրներից մեկը, թագավորական ընտանիքը մտադիր Է աջակցություն ցուցաբերել Սալման թագավորի եղբորը՝ արքայազն Ահմեդին: ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտոնյաները նույնպես հանդես են եկել նրա՝ որպես գահաժառանգի, թեկնածության օգտին, նշել են աղբյուրները: Ավելի վաղ The Washington Post ամերիկյան հրատարակությունը տեղեկատվություն Է հրապարակել Կենտրոնական հետախուզական վարչության եզրակացությունների մասին, որոնց համաձայն Մուհամեդ բեն Սալման ալ Սաուդն Է պատասխանատու սաուդցի լրագրող Ջամալ Խաշոկջիի սպանության համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]