Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Քեթի Փերրին տարվա ամենաբարձր վարձատրվող երգչուհին Է ճանաչվել Forbes-ի վարկածով

Քեթի Փերրին տարվա ամենաբարձր վարձատրվող երգչուհին Է ճանաչվել Forbes-ի վարկածով

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի երգչուհի Քեթի Փերրին, Forbes հանդեսի վարկածով, գլխավորել Է տարվա ամենաբարձր վարձատրվող երգչուհիների վարկանիշը: Ցուցակը նոյեմբերի 19-ին հրապարակվել Է հրատարակության կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Forbes-ի գնահատումների համաձայն, Փերրին 12 ամսում, որն ընդգրկում Է մինչեւ ընթացիկ տարվա հունիսն ընկած ժամանակահատվածը, վաստակել Է 83 մլն դոլար: Նրա եկամուտների զգալի մասը կազմել Է համերգային շրջագայությունից ստացված շահույթը:

Դրա ընթացքում Փերրին ելույթ Է ունեցել շուրջ 40 անգամ եւ համերգներից յուրաքանչյուրի համար ստացել մոտավորապես 1 մլն դոլար, բացի այդ, նա մոտավորապես 20 մլն դոլար Է ստացել այն բանի համար, որ ընդգրկվել Է «Ամերիկյան կուռք» թոք-շոուիի ժյուրիի կազմում: Հոդվածում արձանագրվում Է, որ 2015 թվականին Փերրին 12 ամսում վաստակել Էր 135 մլն դոլար, նրա լուսանկարն այն ժամանակ զարդարել Էր հանդեսի շապիկը: Երկրորդ տեղում հայտնվել Է երգչուհի Թեյլոր Սվիֆթը, որը վաստակել Է 80 մլն դոլար: Նա թողարկել Է Reputation նոր ալբոմը, որից վաճառքների միայն առաջին շաբաթվա ընթացքում գնվել Է շուրջ 2 մլն օրինակ: Առաջին եռյակը եզրափակում Է Բեյոնսեն, որը վաստակել Է 60 մլն դոլար: Նրա համար, ինչպես նշվում Է նյութում, անցած 12 ամիսները հարաբերականորեն «խաղաղ» Էին:

Հիմնական շահույթը բերել Է ելույթների շարքը, ինչպես նաեւ Everything is Love երաժշտական ալբոմի վաճառքները որը Բեյոնսեն ձայնագրել Է ամուսնու՝ ռեփեր Jay-Z-ի հետ միասին: Վարկանիշի առաջին հնգյակում տեղ են գտել նաեւ երգչուհի Pink-ը (52 մլն դոլար) եւ Lady Gaga-ն (50 մլն դոլար): Վերջինս խաղացել Է «Աստղ ծնվեց» ֆիլմում: Վեցերորդ եւ յոթերորդ հորիզոնականներում հաստատվել են համապատասխանաբար փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսը (47 մլն դոլար) եւ Ռիհաննան (37,5 մլն դոլար): Ռիհաննան, մասնավորապես, վերջին անգամ համերգային շրջագայության Է մեկնել 2016 թվականին, բայց վաստակել Է ներքնազգեստի գովազդով: Վարկանիշի ութերորդ տեղում գերմանացի երգչուհի Հելենա Ֆիշերն Է (32 մլն դոլար), իններորդում՝ կանադացի երգչուհի Սելին Դիոնը (31 մլն դոլար) եւ տասներորդում՝ Բրիթնի Սփիրսը (30 մլն դոլար), հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]