Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Ավելի քան 4 մլն մարդ Է լքել Վենեսուելան Մադուրոյի պաշտոնավարման ընթացքում. հետազոտություն

Ավելի քան 4 մլն մարդ Է լքել Վենեսուելան Մադուրոյի պաշտոնավարման ընթացքում. հետազոտություն

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 4 միլիոնից ավելի վենեսուելացիներ են լքել երկիրն այն բանից հետո, երբ 2013 թվականի գարնանը նախագահ դարձավ Նիկոլաս Մադուրոն: Վենեսուելայի Consultores 21 վերլուծական ընկերության հետազոտության այս արդյունքները նոյեմբերի 19-ին իր կայքում ներկայացրել Է Nacional թերթը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Վենեսուելացիների արտագաղթը հումանիտար ճգնաժամ Է՝ հաշվի առնելով երկրից տարագիրների անվերահսկելի հոսքի աճը, որն սկսել Է 2016 թվականին»,- մեջբերում Է թերթը հետազոտության հեղինակ Մարկոս Էռնանդեսի խոսքը: Consultores 21-ի կանխատեսումերով՝ այս տարվա վերջին վենեսուելացի տարագիրների թիվը կգերազանցի 4,6 միլիոնը: Վենեսուելայի բնակչությունը, պաշտոնական տվյալների համաձայն, գերազանցում Է 31,5 միլիոնը:

Բոլիվարյան Հանրապետությունը վերջին տարիներին սոցիալ-տնտեսական սուր ճգնաժամ Է ապրում, որն ուղեկցվում Է ազգային արժույթի արժեզրկմամբ եւ գերգնաճով: Ազգային ասամբլեայի (միապալատ խորհրդարանի) ֆինանսների կոմիտեի տվյալների համաձայն՝ այս տարվա հունվարից մինչեւ հոկտեմբեր երկրում գնաճը մոտեցել Է 280000 տոկոսին: Արժույթի միջազգային հիմնադրամը կանխատեսում Է, որ տարեվերջին գնաճը կարող Է հասնել 1000000 տոկոսի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]