Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ռուսաստանը Թեհրանի հուսալի գործընկերն Է ԱՄՆ-ի պատժամիջոցների պայմաններում. Իրանի ԱԳ նախարար

Ռուսաստանը Թեհրանի հուսալի գործընկերն Է ԱՄՆ-ի պատժամիջոցների պայմաններում. Իրանի ԱԳ նախարար

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը Թեհրանի հուսալի գործընկերն Է տնտեսության ու քաղաքականության բնագավառներում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը:

«Ռուսաստանն մեր հիանալի գործընկերն Է առեւտրում եւ քաղաքական բնագավառում, նա մեզ հասկանում Է, քանի որ ինքն Էլ ԱՄՆ-ի պատժամիջոցների զոհն Է»,- ասել Է դիվանագետը Le Figaro ֆրանսիական թերթին տված հարցազրույցում: Նրա խոսքով՝ Թեհրանը Ռուսաստանի եւ Թուրքիայի հետ կարգավորել Է համագործակցությունը «սիրիական դոսյեի» շուրջ: Զարիֆը հավաստիացրել Է, որ Սիրիայում Իրանի ռազմական ներկայության միակ նպատակը պայքարն Է ահաբեկչության եւ ծայրահեղականության դեմ: Նա նշել Է, որ «ԱՄՆ-ը մեր բոլոր հարեւաններին դրդում Է այն բանին, որ նրանք բոյկոտեն մեզ, բայց, ինչպես երեւում Է, դա չի ստացվում», հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]