Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազնը կմասնակցի G20-ի գագաթնաժողովին

Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազնը կմասնակցի G20-ի գագաթնաժողովին

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սաուդյան Արաբիայի Մուհամեդ բեն Սալման ալ Սաուդ գահաժառանգ արքայազնը կմասնակցի Արգենտինայում G20-ի գագաթնաժողովի աշխատանքին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է թագավորույթան Էներգետիկայի, արդյունաբերության եւ բնապաշարների նախարար Հալեդ ալ Ֆալեհը:

«Գահաժառանգ արքայազնը կմասնակցի 20-ի խմբի գագաթնաժողովին Արգենտինայում»,- նախարարի խոսքը մեջբերել Է Al Arabiya հեռուստաալիքը: G20-ի գագաթնաժողովը պլանավորված Է նոյեմբերի 30-դեկտեմբերի 1-ը Բուենոս Այրեսում: Ավելի վաղ The Washington Post ամերիկյան հրատարակությունը տեղեկատվություն Է հրապարակել Կենտրոնական հետախուզական վարչության եզրակացությունների մասին, որոնց համաձայն Մուհամեդ բեն Սալման ալ Սաուդն Է պատասխանատու սաուդցի լրագրող Ջամալ Խաշոկջիի սպանության համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]