Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ԱՄՆ-ի նախագահը եւ առաջին տիկինը Ծննդյան տոների եղեւնու դիմավորման արարողություն են անցկացրել Սպիտակ տանը

ԱՄՆ-ի նախագահը եւ առաջին տիկինը Ծննդյան տոների եղեւնու դիմավորման արարողություն են անցկացրել Սպիտակ տանը

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը տիկնոջ՝ Մելանյայի հետ նոյեմբերի 19-ին Ծննդյան տոների եղեւնու դիմավորման արարողություն են անցկացրել երկրի գլխավոր նստավայրում: Հեռարձակումը կատարվել Է Սպիտակ տան կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Վեցմետրանոց ծառն, ավանդույթի համաձայն, բերել են ձիերով լծված կառքով: Սպիտակ տան մուտքի մոտ ԱՄՆ-ի նախագահը եւ առաջին տիկինը դիտել են եղեւնին, որն իրականում բրգաձեւ սոճի Է, ինչից հետո թույլատրել են այն կանգնեցնել: Ծառը Վաշինգտոն Է ժամանել Հյուսիսային Կարոլինայի նահանգից, որտեղ այն աճել Է Լերի Սմիթի ագարակի լեռներում, ով դարձել Է Սուրբ Ծննդյան տոնածառեր արտադրողների ազգային ասոցիացիայի մրցույթի հաղթող: Փորձագետները եւ գնորդներն ամեն տարի ընտրում են լավագույն արտադրողին, որին պատիվ Է վիճակված պետության ղեկավարին ուղակելու Ծննդյան տոների եղեւնին:

Ընտրված եղեւնին կշռում Է ավելի քան 350 կիլոգրամ, այն 25 տարեկան Է: Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, ԱՄՆ-ում ակտիվորեն պատրաստվում են տոնական տարեշրջանին եւ զարդարում են քաղաքների փողոցները: Առաջիկա հինգշաբթի օրն ամերիկացիները կնշեն երկրում առավել մեծ ժողովրդականություն վայելող տոներից մեկը՝ Գոհաբանության օրը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]