Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի նոր նախագահ ընտրվեց բրիտանուհի Մադելին Մունը

ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի նոր նախագահ ընտրվեց բրիտանուհի Մադելին Մունը

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի նոր նախագահ Է դարձել Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Մադելին Մունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է Վեհաժողովի Twitter-ում: Որոշումն ընդունվել Է Վեհաժողովի հերթական նստաշրջանում, որը տեղի Է ունեցել կանադական Հալիֆաքսում:

«Վեհաժողովը նոր նախագահ ընտրեց Մադելին Մունին»,- ասված Է հաղորդագրության մեջ: Այդ պաշտոնում Մունը կփոխարինի Լիտվայի պաշտպանության նախկին նախարար Ռասա Յուկնյավիչենեին: Վերջինս այդ պաշտոնն զբաղեցնում Էր 2018 թվականի մարտից: ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովը բաղկացած Է դաշինքի 29 երկրների 266 պատգամավորներից: Վեհաժողովի հաջորդ նստաշրջանը կկայանա Լոնդոնում 2019 թվականի հոկտեմբերին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]