Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   10 Դեկտեմբեր

Կարլսենը և Կարուանան շարունակում են կիսել միավորը


ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսի մրցախաղում այդպես էլ հաղթող չի գրանցվում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  Լոնդոնդում ընթացող չեմպիոնական մրցախաղի 8-րդ պարտիան նույնպես ավարտվեց խաղաղ արդյունքով: Աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը խաղում էր սև խաղաքարերով: Պարտիան ավարտվեց 38-րդ քայլին: Այժմ երկու գրոսմայստերներն ունեն 4-ական միավոր:

Աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցակիցները կխաղան 12 պարտիա: Հավասար հաշվի դեպքում կնշանակվի թայ-բրեյք: Խաղային օրերն են նոյեմբերի 9-ը, 10-ը, 12-ը, 13-ը, 15-ը, 16-ը, 18-ը, 19-ը, 21-ը, 22-ը, 24-ը, 26-ը: Հանգստյան օրերը՝ 11-ը, 14-ը, 17-ը, 20-ը, 23-ը, 25-ը: Անհրաժեշտության դեպքում թայ-բրեյքը կկայանա նոյեմբերի 28-ին: Մրցանակային հիմնադրամը 1 միլիոն եվրո է: Հաղթողը կստանա գումարի 60 տոկոսը:

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ