Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հիմնանորոգումից հետո պաշտոնապես բացվեց Գյումրու Կոմիտասի փողոցը

Հիմնանորոգումից հետո պաշտոնապես բացվեց Գյումրու Կոմիտասի փողոցը

ԳՅՈՒՄՐԻ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում հիմնանորոգումից հետո նոյեմբերի 19-ին պաշտոնապես բացվեց Կոմիտաս փողոցը: Սա «Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկ»-ի (ՎԶԵԲ) կողմից ֆինանսավորվող ծրագրի շրջանակներում հիմնանորոգումից հետո շահագործման հանձնված առաջին փողոցն է: Հիմնանորոգման աշխատանքները մեկնարկել էին 2018 թվականի գարնանը:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կոմիտասի փողոցում ամբողջությամբ նորացվել են կոմունիկացիոն համակարգերը՝ ջուր, էլեկտրական ցանցեր, կոյուղի, կապի միջոցներ: Հիմնանորոգվել են նաև մայթերը: Քաղաքապետ Սամվել Բալասանյանը, ողջունելով ներկաներին, խոսեց ՎԶԵԲ-ի փողոցաշինական ծրագրի, առաջիկայում կատարվելիք աշխատանքների և փողոցաշինական ծրագրի հաջորդ փուլի մասին: «Այս փողոցը ֆինանսավորվում է ՎԶԵԲ-ի կողմից: Այն հիմնանորոգման համար ընտրված փողոցներից ամենավատ վիճակում գտնվող փողոցն էր: Ունի 900 մ երկարություն և հիմնանորոգման համար, նախնական հաշվարկով, պետք է ծախսվեր ընդհանուր 250 մլն դրամ գումար, բայց, հաշվի առնելով նախագծային որոշակի փոփոխությունները՝ ջրահեռացման համակարգերի և կամրջի նորոգման աշխատանքների հետ կապված, ծախսվեց 320 մլն դրամ գումար: Փողոցն ունի երաշխիքային սպասարկում»,- նշեց քաղաքապետ Սամվել Բալասանյանը՝ նկատելով, որ առաջիկայում փողոցում կտեղադրվեն նաև նստարաններ և փողոցային լուսակետեր:
Քաղաքապետն իր խոսքում հայցեց Գյումրու բնակիչների ներողամտությունը՝ փողոցաշինական աշխատանքների ընթացքում բնակիչներին պատճառված անհարմարությունների համար՝ միաժամանակ հորդորելով լինել համբերատար։ Քաղաքապետը վստահեցնում է՝ մինչև դեկտեմբերի 7-ը շահագործման կհանձնվի ևս 4 փողոց:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]