Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Իշխանությունների քայլերը օրինականության հաստատմանն են ուղղված. Դավիթ Սանասարյան

Իշխանությունների քայլերը օրինականության հաստատմանն են ուղղված. Դավիթ 
Սանասարյան

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Իմ քայլը» դաշինքն ունի ժողովրդի վստահության քվեն վաստակելու խնդիր, և ընտրություններից հետո կորոշի, թե ով որտեղ ավելի լավ կծառայի պետությանն ու քաղաքացիներին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, կառավարության արտահերթ նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին նշեց ՀՀ պետական վերահսկողության ծառայության պետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, ԱԺ արտահերթ ընտրություններում «Իմ քայլը» դաշինքի ցուցակի 15-րդ համար Դավիթ Սանասարյանը: Նրա խոսքով՝ ինքը առաջադրվել է թիվ չորս ընտրատարածքում և հասկանալի պատճառներով մի քանի օրից արձակուրդ կվերցնի: «Քարոզարշավի անցկացման մասին ավելի միջնամասն կասեմ, բայց քարոզարշավի ընթացքում քայլելու եմ, ու հանդիպելու եմ ավելի շատ քաղաքացիների»,-ասաց նա:

Դավիթ Սանասարյանը ընդգծեց, որ նոր իշխանությունները ցույց են տալիս, որ կոռուպցիայի դեմ կռիվ են տալիս, և իրենց քայլերը օրինականության հաստատմանն են ուղղված: «Քաղաքացին իր գնահատականը կտա: Ճիշտ է՝ դժգոհողներ էլ կան, և մենք դժգոհություններն անպայման աչքի տակ ենք անցկացնում»,- շեշտեց Սանասարյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]