Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Պատճառված վնասի գծով մոտ 1 միլիոն 200 հազար դոլարին համարժեք դրամ արդեն մուտքագրվել է պետական բյուջե. Դավիթ Սանասարյան

Պատճառված վնասի գծով մոտ 1 միլիոն 200 հազար դոլարին համարժեք դրամ արդեն 
մուտքագրվել է պետական բյուջե. Դավիթ Սանասարյան

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետական բյուջեին պատճառված վնասի գծով մոտ 1 միլիոն 200 հազար դոլարին համարժեք դրամ արդեն մուտք է գործել պետական բյուջե, և գործընթացը շարունակվում է։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ կառավարության արտահերթ նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտնեց ՀՀ պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանը: Նա նշեց, որ տարբեր մարմինների համար ժամանակացույց է սահմանվում, և գումարները վերադարձվում են։

Անդրադառնալով Հայաստանի Ազգային ագրարային համալսարանին, Սանասարյանն ասաց, որ արդեն իսկ 350 միլիոն դրամից 50 միլիոնը վերադարձվել է: «Ժամանակացույցը սահմանված է մինչ տարվա վերջ, ու եկող տարվա սկզբին կվերջացնենք։ Ինչ վերաբերում է ԵՊՀ-ին, ասեմ, որ գնալով իրենց վիճակը բարդանում է»,- հավելեց նա: Լուրջ խախտումներ կան, որևիցե բան չեմ կարող ասել, բայց, նախնական տվյալներով՝ երկու անգամ կամ ավելի գերազանցելու է Ագրարային համալսարանում բացահայտվածին»,-ընդգծեց Դավիթ Սանասարյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]