1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Պատգամավորները 146 առաջարկ են ներկայացրել 2019 թվականի բյուջեի նախագծի հետ կապված

Պատգամավորները 146 առաջարկ են ներկայացրել 2019 թվականի բյուջեի նախագծի 
հետ կապված

 ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը կառավարության հրավիրած արտահերթ նիստում ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանին առաջարկեց 2019 թվականի պետական բյուջեի նախագծի հետ կապված բոլոր առաջարկությունները մեկ որոշման տակ դիտարկել՝ ներկայացնելու համար վարչապետի պաշտոնակատարին

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանն իր ելույթում նշեց, որ բյուջեի նախագծի հետ կապված 146 առաջարկ է ներկայացվել պատգամավորների կողմից, որոնց զգալի մասը վերբերվում է լրացուցիչ ֆինանսական հատկացումների նախատեսմանը: «Այն շրջանակը, որը մենք կանխատեսում ենք 2019 թվականի համար, մեզ թույլ է տալիս իրականացնել այնքան ծախսեր, որքան որ նախատեսված է նախագծում, հետևաբար, լրացուցիչ ծախսային ծրագրերի նախատեսման հարց մենք չենք քննարկում»,- ասաց նա: Ջանջուղազյանը նշեց, որ բյուջեում տեղի են ունեցել նաև որոշակի թվային փոփոխություններ, որոնք չեն ազդել դեֆիցիտի վրա: «Այդ փոփոխությունները չեն ազդել այն պատճառով, որ մենք այս տարվա բյուջեի նախագիծը կազմել ենք այն հարկաբյուջետային կանոնների համաձայն, որոնք օրենքով նախատեսված են»,- հավելեց նա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]