Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Instagram-ից հերքել են գաղտնաբառերի արտահոսքի մասին լուրերը

Instagram-ից հերքել են գաղտնաբառերի արտահոսքի մասին լուրերը

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Instagram սոցիալական ցանցից հերքել են տեղեկություններն այն մասին, թե օգտատերերի գաղտնաբառերի արտահոսք է տեղի ունեցել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, արտահոսքի մասին խոսակցություններն ի հայտ էին եկել այն բանից հետո, ինչ  Instagram-ի օգտատերերը բրաուզերի որոնման տողում սկսել էին տեսնել իրենց գաղտնաբառը:

Instagram-ից, սակայն, հայտնել են, որ այդ տեղեկությունը փակ է եղել կողմնակի անձանց համար: «Գաղտնաբառի մասին տեղեկությունը բաց չի եղել այլ անձանց համար: Մենք փոփոխություններ ենք մտցրել, որ նման բան այլևս չկրկնվի»,- «ՌԻԱ Նովոստի»-ին ասել են ընկերությունից:

Հիշեցնենք, որ 2012 թվականին Facebook-ը 1 մլրդ դոլարով գնել էր Instagram-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]