Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Պետդումայի պատգամավորները կհետևեն Հայաստանի խորհրդարանական ընտրություններին

Պետդումայի պատգամավորները կհետևեն Հայաստանի խորհրդարանական 
ընտրություններին

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնային ժողովի Պետդումայի չորս խմբակցությունները ներկայացնող պատգամավորները դեկտեմբերին կժամանեն Հայաստան ՝ հետևելու խորհրդարանական ընտրություններին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնային ժողովի Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակցական կապերի հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը:

«Պետդումային պատվիրակություն կլինի, ներկայացված կլինեն բոլոր խմբակցությունները»,- հայտնել է նա:

«ՌԻԱ Նովոստի»-ի տվյալներով՝ պատվիրակությունը կղեկավարի հենց Լեոնիդ Կալաշնիկովը:

Հայաստանի արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 9-ին: Ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 11 քաղաքական ուժ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]