Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Կենդանաբանական այգու տնօրենը զեբրի թունավորման դեպքում դիտավորություն է տեսնում. ՀՀ ոստիկանությունը քրգործ է հարուցել

Կենդանաբանական այգու տնօրենը զեբրի թունավորման դեպքում դիտավորություն է 
տեսնում. ՀՀ ոստիկանությունը քրգործ է հարուցել

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Երևանի կենդանաբանական այգում զեբրի թունավորումը դիտավորություն է եղել: Կենդանաբանական այգու տնօրենը կասկածներ ունի, թե ովքեր կարող են դա արած լինել, սակայն քննության արդյունավետության նպատակով դեռ չի նշում անունները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանն այս մասին ասաց հրավիրած մամուլի ասուլիսում:

«Ցավոք, հաստատվեցին զեբրի թունավորման կասկածները: Արվել է փորձաքննություն պատկան պետական մարմնի կողմից, դիահերձա-դատաբժշկական փորձաքննություն է  արվել, որով բացահայտվել է, որ մկնդեղի քանակ կա զեբր արյան մեջ: Սա անթույլատրելի երևույթ է. որոշ մարդիկ իրենց անձնական խնդիրների համար նման քայլի կարող են դիմել: Զեբրի թունավորման համար կան կասկածներ, որոնց մասին չեմ կարող ասել՝ քննության արդյունավետությունից ելնելով: Գործը գտնվում է  իրավապահ մարմինների մոտ»,- ասաց Խաչատրյանը:

Ի պատասխան «Արմենպրես»-ի հարցի՝ աշխատակիցներն արդյոք ներգրավվա՞ծ են և այդ դեպքում կա՞ դիտավորություն, այգու տնօրենն ասաց. «Աշխատակիցներ ներգրավված են, թե ոչ, չեմ կարող ասել, բայց որ դիտավորություն կա, դա հաստատ է»:

Խաչատրյանը նկատեց, որ իր նշանակվելուց  ի վեր ամեն անգամ, երբ նոր քաղաքապետ է ընտրում, ալիք է բարձրանում կենդանաբանական այգու տնօրենին փոխելու համար:  «Ամեն անգամ նման ալիքի հետևում տարբեր մարդիկ են՝ նախկին կամ ներկա աշխատակիցներ: Բոլոր կետերը զրպարտանքներ են»,- եզրափակեց նա:

«Արմենպրես»-ի թղթակցի տեղեկացմամբ՝ ՀՀ ոստիկանությունը քրեական գործ է հարուցել զեբրի անկման դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի երկրորդ մասով: Նախաքննական մարմինը քննչական գործողություններ է իրականացնում զեբրի անկման հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նոյեմբերի 13-ի առավոտյան կենդանաբանական այգում գրանցվել էր  զեբրի  անկում։ Կենդանուն թունավորելու դիտավորության կասկածով և հանգամանքները պարզելու համար հաղորդում էր տրվել ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժին: Լաբորատոր հետազոտության տվյալներով, սակայն, կենդանու արյան և մեզի մեջ հայտնաբերվել էր մեծ քանակությամբ մկնդեղի (արսեն) պարունակություն։ Զեբրի բուժումն իրականացվել է տեղացի և արտասահմանցի անասնաբույժների (Լեհաստան, Հոլանդիա, Էստոնիա, Ռուսաստան, Իրան, Վրաստան) խորհրդատվությամբՄասնագետների կողմից ձեռնարկվել են անհրաժեշտ բոլոր միջոցառումները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]