Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Փաստաբանների պալատի և Շիրակի մարզպետարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր

Փաստաբանների պալատի և Շիրակի մարզպետարանի միջև կնքվել է 
համագործակցության հուշագիր

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը և Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը 2018թ. նոյեմբերի 19-ին ստորագրել են փոխըմբռնման հուշագիր:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ փաստաբանների պալատի մամուլի ծառայությունից, ստորագրված փաստաթղթի շրջանակներում նախատեսվում է անվճար իրավաբանական օգնություն տրամադրել մարզի բնակիչներին, իսկ մարզպետարանն էլ անվճար տրամադրելու է տարածք մարզում փաստաբանական գործունեության իրականացնող փաստաբանների համար:

«Այս քայլով մենք թեթևացնում ենք նաև պետության սոցիալական բեռը իրավական օգնության մասով: Բացի սա մենք մեծապես կարևորում ենք, որ մեր փաստաբաններն իրազեկման դասընթացներ կազմակերպեն նաև դպրոցներում մեր աշակերտների շրջանում»,-նշել է Արա Զոհրաբյանը:

Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանն էլ իր հերթին շնորհակալություն հայտնելով նման կարևոր համագործակցությանն սկիզբ դնելու համար՝ հայտնել է, որ արդեն կան հերթագրված քաղաքացիներ, ովքեր սպասում են այս ծրագրի իրագործմանը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև սոցիալական այն խնդիրները, որոնք պահանջում են իրավական լուծումներ: Դրանիցից են բնակարաններ ստանալու, բանկերի նկատմամբ ֆինասնական պարտավորություններ ունենալու և այլ խնդիրները:

Նշենք, որ Շիրակի մարզում փաստաբանական գործունեություն են ծավալում 50 փաստաբաններ, որոնցից 5-ը հանրային պաշտպաններ են:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]