Երևանում՝ 11:07,   17 Ապրիլ 2024

Apple-ը կրճատել է iPhone-ի երեք նոր մոդելների արտադրության պատվերները. The Wall Street Journal

Apple-ը կրճատել է iPhone-ի երեք նոր մոդելների արտադրության պատվերները. The Wall Street Journal

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Apple կորպորացիան վերջին շաբաթների ընթացքում կրճատել Է iPhone սմարթֆոնների՝ սեպտեմբերին ներկայացված բոլոր երեք մոդելների արտադրության պատվերները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 19-ին հայտնել Է The Wall Street Journal թերթը՝ վկայակոչելով աղբյուրներ:

Հրատարակության տվյալների համաձայն, նորույթների պահանջարկի, որը, ինչպես պարզվել Է, ենթադրվածից ցածր Է, ինչպես նաեւ ավելի շատ նոր մոդելներ առաջարկելու Apple-ի որոշման պատճառով, ընկերության համար դժվարացել Է կանխատեսել, թե որքան բաղադրիչներ եւ ապարատներ կպահանջվեն իրեն: Աղբյուրների խոսքով՝ սեպտեմբերի վերջին կորպորացիան, մասնավորապես, հարկ եղավ վերանայել iPhone XR-ի արտադրության պլանը՝ այն կրճատելով գրեթե մեկ երրորդով: Բացի այդ, ինչպես գրում Է հրատարակությունը, անցած շաբաթ Apple-ը առանձին մատակարարների ծանուցել Է այդ մոդելի արտադրության հետագա կրճատման պլանների մասին:

Կորպորացիան հրաժարվել Է այս տեղեկատվությունը մեկնաբանել թերթին:

Սեպտեմբերին Apple-ը ներկայացրել Էր սմարթֆոնի երեք նոր մոդել՝ iPhone XR-ը, iPhone XS-ը եւ iPhone XS Max-ը: 1976 թվականին հիմնադրված Apple-ն արտադրում Է iPhone սմարթֆոններ, iPad պլանշետային համակարգիչներ, MacBook նոութբուքեր, iMac սեղանի համակարգիչներ, iPod երաժշտական փլեերներ եւ բարձրտեխնոլոգիական այլ տեխնիկա: Կորպորացիան, որի կենտրոնակայանը գտնվում Է Քուփերթինոյում (Կալիֆոռնիայի նահանգ), խոշորագույններից մեկն Է աշխարհում: Նրա շուկայական կապիտալիզացիան գերազանցում Է 1 տրիլիոն դոլարը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]