Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայտարարվել Է 2019 թվականին արկածների համար լավագույն վայրերի վարկանիշը

Հայտարարվել Է 2019 թվականին արկածների համար լավագույն վայրերի վարկանիշը

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փորձագետները նշել են տասը երկրներից բաղկացած ցուցակ, որտեղ 2019 թվականին ուղեւորությունները կարող են ամենատպավորիչ արկածների վերածվել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Lonely Planet-ը:

Առաջին տեղն զբաղեցրել Է Ճապոնիան պլանավորված ռեգբիի աշխարհի գավաթի, իսկ անուհետեւ 2020 թվականին՝ Ամառային Օլիմպիական խաղերի շնորհիվ: Երկրորդ տեղում Է Ուզբեկստանը, որը մեղմացրել Է երկիր օտարերկրացի զբոսաշրջիկների մուտքի պահանջները:

Եռյակը եզրափակել Է Սենեգալը, որտեղ նոր օդանավակայան են կառուցել Դակարից ոչ հեռու եւ հուսով են այդ կերպ խթանել զբոսաշրջիկների հոսքի աճը: Հնգյակ են մտել Թայվանը, որն իրեն առաջ Է մղում որպես գաստրոտուրիզմի ուղղություն, ինչպես նաեւ Շրի Լանկայի Հյուսիսային նահանգը, որը հույս ունի տուրիստական հետաքրքրության մակարդակով համեմատվել կղզու մնացած տարածքի հետ:

Հաջորդ տեղերն զբաղեցրել են Հորդանանը, Իսլանդիան, Եթովպիան: Տասնյակը եզրափակել են Իտալիան, որտեղ այս տարի կնշեն նկարիչ Լեոնարդո դա Վինչիի մահվան 500-ամյա տարելիցը, եւ Արգենտինայի Պատագոնիայի տարածաշրջանը, որտեղ կարելի Է 2019 թվականի հուլիսին դիտել Արեգակի խավարումը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]