Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Դավիթ Անանյանը հիմնավոր չի համարում արտագնա աշխատանքի մեկնած քաղաքացիների եկամուտները հարկելու մասին քննարկումները

Դավիթ Անանյանը հիմնավոր չի համարում արտագնա աշխատանքի մեկնած 
քաղաքացիների եկամուտները հարկելու մասին քննարկումները

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը հիմնավոր չի համարում սոցիալական ցանցերում քննարկումներն այն մասին, թե ՊԵԿ-ը արտագնա աշխատանքի մեկնող քաղաքացիների եկամուտերը հարկելու նախագիծ է պատրաստվում ներկայացնել: ՀՀ կառավարության արտահերթ նիստից հետո լրագրողների հետ զրույցում Դավիթ Անանյանը նշեց, որ սոցիալական ցանցերում տարածում գտած քննարկումները հիմնավոր չեն: «Ուղղակի հնարավոր է, որ այս կամ այն նախադասությունը, այս կամ այն միտքը սխալ ընկալված լինի: Ամենակարևորը հետևյալն է՝ առանց հանրային քննարկման որևէ նախաձեռնություն օրենքի ուժ չի կարող ստանալ: Հիմա ես հասկանում եմ, որ քաղաքական, նախընտրական այս շրջանում կոնտեքստից կտրած ինչ-որ միտք կարող է մեկնաբանվել, իսկ այդ մեկնաբանությունները շահարկման առիթ կարող են հանդիսանալ: Կառավարությունում որևէ կոնկրետ նախագիծ դեռ չկա, կա եկամուտների համատարած հայտարարագրման գաղափար, որի շուրջ կա գաղափար: Այդ գաղափարը նախ պետք է քննարկեն մասնագետները, հետո՝ կառավարությունը, իսկ նախնական նախագծի տեսք ունենալուց հետո այն պետք է դրվի հանրային քննարկման: Դա լինելու է 2019թ. ընթացքում:  Իրավական ակտերի փոփոխությունների որևէ շուտափույթ փաթեթ չկա և այս պահին օրակարգում չէ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Անանյանը:

Նա մանրամասնեց, որ բոլոր քաղաքակիրթ երկրներում կա եկամուտների համատարած հայտարարագրման ինստիտուտ: «Մենք մեր անկախության օրվանից քննարկում ենք՝ արդյոք հնարավորություն ունե՞նք եկամուտների համատարած հայտարարագրման ինստիտուտ ներդնել: Մենք առաջին անգամ տեխնիկապես ունենք այդպիսի հնարավորություն: Ոչ թե անձինք իրենք պետք է պատրաստեն այդ տարեկան հայտարարագրերը, այլ հարկային համակարգում առկա ինքնաշխատ համակարգերը պետք է գեներացնեն այդ հաշվետվությունները, իսկ մենք պետք է տանենք, ներկայացնենք ֆիզիկական անձանց, որպեսզի նրանք նայեն՝ համաձա՞յն են դրա հետ, թե՞ չէ»,- ասաց Անանյանը:

Նրա խոսքով՝ այս պահին ստվերում կան բազմաթիվ եկամուտներ, որոնք պոտենցիալ հարկման ենթակա են, բայց չեն հարկվում: ՊԵԿ նախագահն ընդգծեց՝ եթե մենք վերջնականապես որոշել ենք, որ պետք է ստվերի դեմ պայքարենք, պետք է մտածենք համատարած հայտարարագրման ինստիտուտի ներդրման մասին մտածենք: «Մենք 27 տարի դրա մասին մտածում ենք, բայց անընդհատ հետաձգում ենք, որովհետև ասում ենք, որ երկիրը դեռ պատրաստ չէ դրան անցնել»,- նշեց Անանյանը:

Դավիթ Անանյանը հերքեց տարածված լուրերը, թե պատրաստվում են հարկել տրանսֆերտները: «Անձը, ով դրսում աշխատում է և իր եկամուտն ուղարկում է, որպեսզի իր ընտանիքը սպառի, մենք սպառումը չենք հարկելու: Եթե անձը դրսում է աշխատում և, եթե եկամտային հարկի առումով համարվում է ռեզիդենտ, ինքն այսօր էլ տարեկան դեկլարացիա ներկայացնելու պարտավորություն ունի»,- ասաց ՊԵԿ նախագահը:

Դավիթ Անանյանը հավելեց՝ եթե մարդը հայաստանյան օրենսդրության համաձայն՝ չի հանդիսանա այստեղի ռեզիդենտ եկամտային հարկի առումով ու կստանա  ոչ հայաստանյան եկամուտներ, նա Հայաստանում չի հարկվի:

Անանյանն հերքեց նաև լուրերը, թե հարկվելու են իրենց բերքը վաճառող գյուղացիները: Նա շեշտեց, որ ՀՀ օրենսդրությամբ գյուղացիների այդ եկամուտները հարկերից ազատված են:

 

 

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am