Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Կուրցն անհրաժեշտ Է համարել ԵՄ-ին Արեւմտյան Բալկանների երկրների անդամակցումը

Կուրցն անհրաժեշտ Է համարել ԵՄ-ին Արեւմտյան Բալկանների երկրների անդամակցումը

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունը լիարժեք կդառնա միայն իրեն Արեւմտյան Բալկանների երկրների անդամակցումից հետո: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 19-ին հայտարարել Է Ավստրիայի կանցլեր Սեբաստյան Կուրցն այդ տարածաշրջանի կառավարությունների ղեկավարների հետ կայացած աշխատանքային հանդիպումից հետո:

Նոյեմբերի 19-ի հանդիպմանը նաեւ մասնակցել են Եվրահանձնաժողովի ներկայացուցիչները: «Մենք պատմական, տնտեսական, քաղաքական, մշակութային եւ մարդկային սերտ կապեր ունենք: Մենք կարծում ենք, որ Եվրամիությունը լիարժեք կդառնա, սոսկ այն ժամանակ, երբ Արեւմտյան Բալկանները կդառնան նրա բաղկացուցիչ մասը: Ուստի մենք աջակցում ենք Արեւմտյան Բալկանների երկրներին դեպի Եվրամիություն նրանց ճանապարհին»,- ասել Է Կուրցը՝ նշելով, որ Ավստրիան շեշտն այս հարցի վրա Է դրել Եվրամիության խորհրդում իր նախագահության ընթացքում: Եվրամիությունն ավելի վաղ հանրակցությանն անդամակցելու թեկնածուների կարգավիճակ Է տրամադրել Ալբանիային, Մակեդոնիային, Սերբիային եւ Զեռնոգորիային:

2016 թվականի փետրվարին ԵՄ-ի անդամակցման պաշտոնական հայտ Է տվել Բոսնիան եւ Հերցեգովինան: Ինքնահռչակ Կոսովոն, որին ճանաչել են ԵՄ-ի 28 անդամներից 23-ը, նույնպես հավակնում Է անդամակցելու հանրակցությանը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]