Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Մայիս

Nissan-ի եւ Renault-ի ղեկավար Կառլոս Գոնին ձերբակալել են Ճապոնիայում. Yomiuri


ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Nissan-ի եւ Renault-ի ղեկավար Կառլոս Գոնը նոյեմբերի 19-ին Ճապոնիայում ձերբակալվել Է այդ երկրի ֆինանսական օրենսդրության խախտման կասկածանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Ճապոնիայի խոշորագույն թերթը՝ Yomiuri-ն:

Գոնին կասկածում են, մասնավորապես, հարկերից խուսափելու համար սեփական վճարումների չափի վերաբերյալ տեղեկատվությունը կանխամտածված կեղծելու մեջ: Ավելի վաղ տեղական ԶԼՄ-ները հայտնել են, որ Nissan ճապոնական ավտոկոնցեռնն ընդունել Է Կառլոս Գոնին վերագրվող խախտումները: Նշվել Է, որ ներքին ստուգումների ընթացքում հաջողվել Է հայտնաբերել ձայնագրություններ, որոնք վկայում են, մասնավորապես, Գոնի դրամական վճարումների չափի վերաբերյալ տեղեկատվության կանխամտածված նվազեցման, ինչպես նաեւ նրա կողմից ընկերության միջոցների ոչ նպատակային ծախսման մասին:

Ընդգծվել Է, որ ոստիկանությանը Գոնի խախտումների մասին հայտնի Է դարձել ճապոնական ավտոկոնցեռնի իրազեկիչից: Նաեւ հաղորդվել Է, որ Nissan-ի տնօրենների խորհրդի առաջիկա նիստում կպահանջվի Կառլոս Գոնի եւ խորհրդի անդամներից մեկի՝ Գրեգ Քելլիի անհապաղ պաշտոնաթողությունը: Ընդգծվում Է, որ Քելլին անմիջականորեն մասնակցել Է Գոնի գործողություններին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ