Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Առանց լայն հանրային քննարկման հարկային բեռի որևիցե ավելացում չի լինելու. Արարատ Միրզոյան

Առանց լայն հանրային քննարկման հարկային բեռի որևիցե ավելացում չի լինելու. 
Արարատ Միրզոյան

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը նոյեմբերի 19-ին հրավիրված կառավարության արտահերթ նիստում անդրադարձավ արտագնա աշխատանքի մեկնած ՀՀ քաղաքացիներին հարկելու նախաձեռնության մասին՝ սոցցանցերում ծավալված քննարկումներին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ փոխվարչապետի պաշտոնակատարը նշեց, որ առանց լայն հանրային քննարկման որևէ հարկային բեռի ավելացում չի լինելու:

«Ես ուզում եմ ընդգծել, որ պետք է հաշվի առնել, որ զանազան գաղափարներ կարող են քննարկվել: Ընդ որում՝ քննարկումները կարող են հաճախ աղավաղվել և մեկնաբանվել ոչ այնպես, ինչպես կա: Դրանք կարող են չարժանանալ մարդկանց հավանությանը, բայց դրանք միայն հանրային համաձայնության ներքո կարող են իրականություն դառնալ»,-ասաց նա:

Արարատ Միրզոյանը փաստեց, որ եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգը սխալ է ընկալվել: «Եթե այս գաղափարը կյանքի կոչվի, պիտի բացառվի որևէ կրկնակի հարկումը: Մինչ այդ մենք պետք է հասկանանք՝ որքանով է Հայաստանը պատրաստ դրան»,-հավելեց նա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]