Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Մեկնարկել է ոսկրածուծի դոնորների հավաքագրման ակցիան

Մեկնարկել է ոսկրածուծի դոնորների հավաքագրման ակցիան
ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոսկրածուծի դոնորների հավաքագրման նպատակով այսօր Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մեկնարկեց ոսկրածուծի դոնորների հավաքագրման ակցիան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, մի շարք ուսանողներ և կամավորներ, գիտակցելով դոնոր հանդիսանալու կարևորությունը, ակտիվորեն մասնակցեցին արյուն հանձնելու գործընթացին:

Նշենք, որ յուրաքանչյուր տարի հազարավոր մարդկանց մոտ ախտորոշվում է լեյկեմիա և արյան այլ չարորակ հիվանդություններ, և ներկայիս տվյալներով աշխարհում ավելի քան 6000 հիվանդ համատեղելի դոնորի կարիք ունի: Նրանցից միայն 20- ից 30 տոկոսի համար է հաջողվում գտնել ազգակից դոնոր, իսկ մնացած 70-ից 75 տոկոսը կամավոր դոնորի ցողունային բջիջների նվիրատվության կարիք ունի: Եվ քանի որ հազարավոր հիվանդներ մահանում են համատեղելի դոնորներ չունենալու պատճառով, Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրը յուրաքանչյուր տարի կազմակերպում է դոնորների հավաքագրման ակցիա:

Հիշեցնենք, որ դոնոր դառնալու համար հարկավոր է լինել 18-50 տարեկան, հանձնել 3մլ արյուն ևլրացնել հարցաթերթիկ: Դոնորագրվելն անվնաս և անցավ գործընթաց է, տևում է հաշված րոպեներ, սակայն հնարավորություն է տալիս հետագայում համատեղելիության հայտնաբերման դեպքում փրկել մեկ կյանք:

Միջոցառմանը մասնակցեցին նաև ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը և «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» բարեգործական հիմնադրամի բժշկական տնօրեն Միհրան Նազարեթյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]