1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ֆրանսիայում վառելիքի գների աճի հակառակորդներն սկսել են շրջափակել վառելիքի պահեստարանները. AFP

Ֆրանսիայում վառելիքի գների աճի հակառակորդներն սկսել են շրջափակել վառելիքի պահեստարանները. AFP

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Դեղին բաճկոններ» ֆրանսիական հասարակական շարժման մասնակիցները, որոնք հանդես են գալիս վառելիքի գների աճի դեմ, նոյեմբերի 19-ին շարունակում են բողոքի իրենց զանգվածային ակցիաները, որոնք ամբողջ Ֆրանսիայում սկսվել Էին նոյեմբերի 17-ին: Ինչպես հայտնել Է AFP-ն, աշխատանքային շաբաթվա առաջին օրը ցուցարարներն սկսել են նավթամթերքների պահեստարանները շրջափակել երկրի մի շարք տարածաշրջաններում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Գործակալության տեղեկատվության համաձայն, ամբողջությամբ արգելափակված են Total ընկերության երկու վառելիքապահեստարաններ՝ երկրի արեւմուտքի Վեռն քաղաքում եւ հարավի Ֆոս-սյուղ-Մերում: Բողոքի մասնակիցները բարիկադներ են կանգնեցրել օբյեկտների մուտքում, ոչ մի բեռնատարի թույլ չեն տալիս մուտք գործել պահեստարանի տարածք: Բացի վառելիքի պահեստների արգելափակումից, «Դեղին բաճկոնները» նոյեմբերի 19-ին շարունակել են արգելափակել փոխադրամիջոցների հոսքերն ամբողջ Ֆրանսիայի ճանապարհներին:

Ցուցարարները դժվարացնում են երթեւեկությունը երկրի մի շարք խոշորագույն ավտոմայրուղիներում՝ արգելափակոցներ դնելով ուղեւորության համար վճար գանձելու կետերում, ինչպես նաեւ բոլորածիր շարժմամբ բազմաթիվ տեղամասեր են շրջափակում քաղաքների մատույցներում: Առանձին վայրերում ցուցարարները բարիկադների վրա հերթապահել են ամբողջ գիշեր՝ տաքանալով խարույկների մոտ: Քաղաքացիական բողոքի զանգվածային ակցիաները, որոնց սկսվելու համար առիթ Էր դարձել բենզինի եւ դիզելային վառելիքի գների մշտական աճը, Ֆրանսիայում անցկացվում են նոյեմբերի 17-ից:

Նույն օրը երկրում անցկացվել են տարբեր մասշտաբի ավելի քան 2 հազար ցույցեր, որոնց, իշխանությունների գնահատմամբ, մասնակցել Է մոտավորապես 290 հազար մարդ: Ցուցարարները պնդում են, որ մասնակիցների թիվը մոտ Էր 1 միլիոնին: Շարժումն «Դեղին բաճկոններ» անվանումն Է ստացել ըստ բողոքի գլխավոր խորհրդանշանի՝ լույսն անդրադարձնող բաճկոնների, որից յուրաքանչյուր ֆրանսիացի վարորդ պետք Է ունենա իր մեքենայում ի դեպս ճանապարհին վթարային վիճակում հայտնվելու, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]