Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

«Ֆանտաստիկ արարածների» երկրորդ մասը դրամամուտքի բազմաթիվ ռեկորդներ Է սահմանել, բայց ոչ ԱՄՆ-ում

«Ֆանտաստիկ արարածների» երկրորդ մասը դրամամուտքի բազմաթիվ ռեկորդներ Է 
սահմանել, բայց ոչ ԱՄՆ-ում

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ֆանտաստիկ արարածների» մասին սերիալի երկրորդ մասը, որը պատմում Է Ջոան Ռոուլինգի ստեղծագործություններից կախարդների աշխարհի մասին, վարձույթի առաջին օրերին բավականին թույլ արդյունք Է արձանագրել ԱՄՆ-ում եւ Կանադայում, սակայն այն փոխհատուցել Է այլ շուկաներում ունեցած լավ դրամամուտքերով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են BoxOfficeMojo կայքի տվյալները:

Հյուսիսային Ամերիկայում դրամական մուտքերն անցած հանգստյան օրերին 16 տոկոսով պակաս են եղել, քան երկու տարի առաջ՝ 62,2 մլն դոլար, Warner Bros. ստուդիան ակնկալում Էր ստանալ 65 մլն դոլար: Ընդհանուր առմամբ աշխարհում «Ֆանտաստիկ արարածների» երկրորդ Էպիզոդի դրամամուտքերը գերազանցել Է 253 մլն դոլարը, դա 38-րդ արդյունքն Է կինոդեբյուտների ողջ պատմության ընթացքում:

Արտադրական բյուջեն կազմել Է մոտավորապես 200 մլն դոլար: Բացի Ռուսաստանից, ռեկորդներ են սահմանել եւս 17 երկրներ, ներառյալ Բրազիլիան: Չինաստանը դրամամուտքերի ծավալով առաջին տեղն Է զբաղեցրել՝ առանց ԱՄՆ-ի ու Կանադայի հաշվառման (37,5 մլն դոլար), բայց ցուցանիշն ավելի թույլ Է եղել, քան ֆրանշիզայի օրիգինալ ֆիլմինը (40,4 մլն դոլար), հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]