Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Թալիբները հավաստել են Կատարում ԱՄՆ-ի պատվիրակության հետ հանդիպումը

Թալիբները հավաստել են Կատարում ԱՄՆ-ի պատվիրակության հետ հանդիպումը

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Թալիբան» շարժումը նոյեմբերի 19-ին հավաստել Է, որ անցյալ շաբաթ իր անդամները Կատարում հանդիպել են ԱՄՆ-ի ներկայացուցիչների հետ:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է EFE գործակալությունը: «Թալիբանի» «բարձրաստիճան պատվիրակությունը» նոյեմբերի 14 – 16-ը հանդիպել Է ԱՄՆ-ի պատվիրակության հետ, նրանք քննարկել են «աֆղանական պատերազմի խաղաղ լուծումը»,- հայտարարել Է շարժման ներցկայացուցիչ Զաբիուլլա Մուջահիդը: Երկխոսությունը, նրա խոսքով, որեւԷ համաձայնության չի բերել: Կողմերը սոսկ կարծիքներ են փոխանակել:

Ավելի վաղ Associated Press-ը (AP), վկայակոչելով աղբյուրներ, հայտնել Էր, որ Աֆղանստանի խնդրով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Զալմայ Խալիլզադը եւ «Թալիբան» շարժման անդամները եռօրյա բանակցություններ են վարել Կատարում: Կատարում Է գտնվում «Թալիբանի» քաղաքական ներկայացուցչությունը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]