Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ցուկերբերգը 2018 թվականին իջել Է Bloomberg-ի ինդեքսի վեցերորդ հորիզոնական

Ցուկերբերգը 2018 թվականին իջել Է Bloomberg-ի ինդեքսի վեցերորդ հորիզոնական

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Facebook սոցիալական ցանցի ղեկավար Մարկ Ցուկերբերգը տարեսկզբից 17,4 մլրդ դոլար Է կորցրել ամերիկյան ընտրություններին «Ռուսաստանի միջամտության» կապակցությամբ ընկերության շուրջ ծագած սականդալի ֆոնին: Դա, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հետեւում Է Bloomberg Billionaires Index-ի (BBI) վարկանիշի տվյալներից:

Ինդեքսը հաշվարկվում Է այն ընկերությունների բաժնետոմսերի արժեքի հիման վրա, որոնցում միլիարդատերերը բաժնետերեր են: Ընդամենը BBI վարկանիշը ներառում Է աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց: Ընկերության բաժնետոմսերը 3 տոկոս են կորցրել մինչեւ նոյեմբերի 16-ին սակարկությունների փակումը՝ իջնելով մինչեւ 139,53 դոլար՝ 2017 թվականից ապրիլից ի վեր նվազագույն մակարդակ:

Այսպիսով՝ Ցուկերբերգը 1,63 մլրդ դոլար Է կորցրել մեկ առեւտրաշրջանի ընթացքում: Այժմ միլիարդատիրոջ կարողությունը գնահատվում Է 55,3 մլրդ դոլար: Բաժնետոմսերի արժեքի նվազման հետեւանքով Ցուկերբերգն իջել Է վարկանիշի վեցերորդ հորիզոնական այն դեպքում, երբ հուլիսին նա մտնում Էր մոլորակի ամենահարուստ մարդկանց եռյակը՝ զիջելով միայն Amazon-ի սեփականատեր Ջեֆ Բեզոսին եւ Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսին: Հուլիսի վերջին Ցուկերբերգի կարողությունը կազմում Էր 86,6 մլրդ դոլար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]